Որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը․ Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 20,  24News

Փաշինյան

Մենք հանգում ենք իրավիճակի, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը։ Այս մասին Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրավապահ մարմինները ձերբակալում, տանում են կալանավորելու, նրանք ասում են՝ «ոչինչ, գնացեք և շարունակեք ձեր «առաքելության» իրականացումը»։ Հայաստանում կան ագրեսիվ ուժեր և նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են»,- ասաց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ իրենք  շատ մեծ թերություն և շատ մեծ առավելություն ունեն․

«Գիտեմ, որ այս պահին ծագում է հետևյալ հարցը, իսկ ինչու մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, որովհետև շատ արդարացի և ճիշտ հարց է:2018 թվականին մենք ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր չեն լինելու, վենդետաներ չեն լինելու։ Մենք հավատարիմ ենք մնացել ձեր առջև ստանձնած պարտավորությանը։ Քաղաքական առումով սա, պարզվում է, ահավոր մեծ սխալ է եղել»։

 --00—ՄՀ