Ժողովուրդը 30 տարի չի կարող սխալվել, ի ատելություն մեկի՝ մյուսին չպետք է ընտրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ակնկալում է, որ հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն հավասար, անկողմնակալ պայմաններում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ պետք է վերջ դնել համընդհանուր անհանդուրժողականության մթնոլորտին ու քարոզարշավին զերծ մնալ «նախկին-ներկա», «սև-սպիտակ» դիսկուրսից:

«Ժողովուրդը 30 տարի չի կարող սխալվել, ի ատելություն մեկի՝ մյուսին չպետք է ընտրի: Եթե ատում ես մի ուժի, ու մտածում՝ քեզ հակառակ՝ կգնամ ու քո մրցակցին կընտրեմ, ապա չի նշանակում, թե ճիշտ ընտրություն ես անում: Ինչքանո՞վ ես վստահ, որ այդ ուժը կարող է լավ կառավարիչ լինել»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ