Հաստատվել է Նուր–Սուլթան-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5047 չարտերային չվերթը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

չվերթ

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Նուր–Սուլթան-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5047 չարտերային չվերթը, որը կայանալու է ապրիլի 17-ին ժամը 09։00-ին։

Տոմսի արժեքը կազմում է 110,000 ղազ․ տենգե։

Տոմսերի հարցերով խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝

+77012999599, Արսեն։

Ընդծենք, որ, ցավոք, Երևան–Նուր–Սուլթան չվերթով տեղերը հասանելի չեն (լրացած են)։ Այդ իսկ պատճառով այս պահի դրությամբ չեն վաճառվելու այդ ուղղությամբ տոմսեր։

Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2020 թ. սեպտեմբերի 11-ին դադարեցվել է ՀՀ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը, որի մեջ կատարված և 2021 թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ՀՀ տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։

ՀՀ մուտքի և ելքի կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.facebook.com/armembkz/posts/3361638880563435

https://bit.ly/364wEKJ

https://www.facebook.com/armembkz/posts/3806870679373584

ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Մանրամասն՝

https://www.facebook.com/hlib.am/posts/857131685027537

https://www.facebook.com/hlib.am/posts/870245097049529

Ղազախստան մուտք գործելու կամ լքելու կարգին կարող եք ծանոթանալ ԱԳՆ կայքից՝ «Ղազախստան» բաժնից՝

Մանրամասն՝

https://www.mfa.am/hy/restrictions2

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) անհրաժեշտ է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։

--00--ԱԹ