Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ, պատճառվել է 1,375,205 ՀՀ դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

կոճղ

2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 1,375,205 ՀՀ դրամ։

Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ Դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում են նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»:

--00--ԱԹ