Ճտերը կհաշվեն ընտրություններին․ Արարատի մարզպետը գործի է անցել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ю

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հրահանգել է բոլոր մարզպետներին՝ ակտիվ նախընտրական աշխատանքներ տանել, դրամական եւ այլ օգնության անվան տակ նախընտրական հարցեր լուծել։

Հատկապես ակտիվ է Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, որը պետական բյուջեի հաշվին ոչ միայն դրամական օգնություն է ցուցաբերում մարզի բնակիչներին, օրինակ՝ ապրիլ-մայիս ամիսներին, մինչ այս պահը, արդեն մոտ 4 միլիոն դրամի օգնության մասին որոշում է ընդունել, այլեւ տարբեր համայնքների բնակիչներ պատմեցին, որ մարզպետի կողմից ընտանի կենդանիներ են բաժանվում կարիքավոր խմբերին, մասնավորապես՝ հավի ճտեր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ