Մարզպետն ընտրություններ անցկացնելու որոշումից «5 րոպե անց» գործի է անցել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հրապարակումից «հինգ րոպե անց» Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը գործի է անցել՝ հավաքել է մարզի համայնքապետներին և նախընտրական ցուցումներ տվել։

Բնականաբար, ոչ բոլոր համայնքապետներն են շտապել մարզպետարան՝ լսելու և կատարելու նրա ցուցումները, բայց մեզ ասացին, որ մի քանի տասնյակ մարդ ներկա է եղել։

Թևոնյանն առանձին-առանձին զրույցներ է ունեցել նրանց հետ, և առաջին հանձնարարությունը եղել է այն, որ հենց հիմիկվանից սկսեն աշխատել և առաջիկայում մոտավոր ցուցակներ ներկայացնեն, թե որտեղ ինչքան ձայն ունի իշխանությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ