Նախօրեին Հայաստանում գրանցվել է վարակման 131 նոր դեպք, 354 մարդ առողջացել է, 9-ը՝ մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Մայիսի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220860 դեպք, որից 208454-ը՝ առողջացած, 4323-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7023 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1036673 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 3160 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք: Ունենք 354 առողջացած և 9 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1060 է:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս