ԱԳՆ-ից դեռ արձագանք չունենք, վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում պատասխանի. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես գիտեք, երեկ երեկոյան հանդիպում և պարզաբանումներ ենք պահանջել ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարից:

Առաջարկել ենք այսօր կամ 13:00-ին կամ իրեն հարմար այլ ժամ: Դեռ արձագանք չունենք:

Վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում ԱԳՆ պատասխանին:

Նորություն ունենալու դեպքում բոլորին, այդ թվում՝ մամուլին, լրացուցիչ կտեղեկացնեմ»։

--00--ԱԹ