Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 5.1 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

հրդեհ

Մայիսի 29-ից 30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ, 

Շենգավիթ վարչական շրջանում՝ 16300 քմ, 

Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1․5 հա,

Կենտրոն վարչական շրջանում՝ 4000 քմ,

Էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ,

Աջափնյակ վարչական շրջանում՝ 4000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ,

Նարեկ գյուղում՝ 800 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 500 քմ, 

Արաքսավան գյուղում՝ 1000 քմ,

Վեդի քաղաքում՝ 600 քմ,

Հայանիստ գյուղում՝ 200 քմ,

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ 5000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 5.1 հա:

--00--ԱԹ