Արցախում հրշեջ-փրկարարների միջև անցկացվում են մարզական մրցույթներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Արցախի ԱԻՊԾ

ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ ծառայության բոլոր ստորաբաժանումներում իրականացվում են ուսումնական պարապմունքներ, դասընթացներ ու մրցույթներ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Ամեն տարի ծառայության շրջանային բաժինների հրշեջ-փրկարարների միջև անց են կացվում մարզական մրցույթներ։ Ձևաչափն այս տարի փոխվել է։ Մրցույթին մասնակցել են փրկարար ուժերի վարչության հշեջ փրկարարարական 4 պահակախումբ։

Մարզական միջոցառումները փրկարար ծառայողներին հնարավորություն են տալիս ձևավորվել և զարգանալ որպես թիմ, որն էլ իր դրական ազդեցությունն է ունենում ընդհանուր ծառայության որակի բարձրացման գործում:

Մրցույթի շրջանակներում իրականացվել են մի շարք գործնական վարժություններ, այդ թվում՝ մարտական հանդերձանքի կրում, 100 մետր արգելագոտու հաղթահարում, եռածունկ սանդուղքի բացում և արագ 3-րդ հարկ բարձրացում, 100 մետրի վրա՝ մարտական բացազատում։

Կիրառվել են համապատասխան գործիքներ և տեխնիկաներ, որոնք էլ ավելի են բարձրացրել մարզական մրցույթի արդյունավետությունը:

Վերջում, համապատասխանաբար պարգևատրվել են պատվավոր տեղեր զբաղեցրած պահակախմբերն ու իրենց լավագույնս դրսևորած անհատ հրշեջները։

Առաջին տեղում՝ առաջին պահակախումբն է։

Մարզական միջոցառումը կշարունակվի առաջիկայում՝ շրւջանային բաժինների հրշեջ փրկարարների մասնակցությամբ։

մրցույթ

--00--ԱԹ