Ներքին Շենգավիթի տներից մեկից 28-ամյա երիտասարդը սառնարան է գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

սառնարան

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունիսի 25-ին, ժամը 08.45-ին, Ներքին Շենգավիթում հայտնաբերել և, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը կոտրելով՝ մտել է Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի տներից մեկը և գողացել սառնարան:

Գողոնը վերցվել է: Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է քննություն։ Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

--00—ԼՄ