Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Աշխարհ

Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան։ Նրանք հակառակ ակցիա են կազմակերպել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսված «Արժանապատվության երթի» դեմ, որը պետք է տեղի ունենա երկուշաբթի երեկոյան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սկզբում ակցիայի մասնակիցները հավաքվել են պողոտայում գտնվող տաճարի առջև, այնուհետև գնացել խորհրդարանի դիմացի հրապարակ և սկսել ապամոնտաժել այնտեղ տեղադրված վրանները: