Կառավարման ակադեմիայում ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

Ղազեյան

Կառավարման ակադեմիայում նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար: Այս մասին հայտնում են ակադեմիայից:

«ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ ս.թ. հուլիսի 7-ի N 1106-Ա հրամանի համաձայն, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով՝

Խաչատուր Աշոտի Ղազեյանը 2021 թվականի հուլիսի 7-ից նշանակվել է «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»,- ասված է որոշման մեջ։

--00--ԱԹ