Ջեկի Չանը ցանկանում է անդամագրվել Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Աշխարհ

Դերասան և արևելյան մարտարվեստների վարպետ Ջեկի Չանը ցանկանում է անդամագրվել Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը: Այս մասին դերասանը հայտնել է Պեկինում կայացած համաժողովի ժամանակ։

«Տեսնում եմ Չինաստանի Կոմունիստական կուսակցության մեծությունը, և վստահ եմ, որ այն կկատարի իր հայտարարություններն ու խոստումները ոչ թե հարյուր տարում, այլ մի քանի տասնամյակում»,- Global Times-ի փոխանցմամբ` ասել է դերասանը:

Ջեկի Չանի խոսքով` ինքը տպավորվել է զինվորականներով, որոնք կոմունիստների ղեկավարությամբ 1931-45 թվականներին մարտնչել են ճապոնացիների դեմ:  

--00--ԿԿ