Փաշինյանը հաշիվ պետք է փակի, երկու հզոր ազդակ եղավ դրսից. Վիգեն Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

«Ինչ որ չափով Հայաստանի իշխանություններն են հիմա պարտք, և եկել է նրանց՝ հաշիվը փակելու ժամանակը, որովհետև եղել են ստորագրված փաստաթղթեր (առնվազն երկուսի մասին մենք գիտենք, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի փաստաթղթերը, գումարած ինչ-ինչ բանավոր պայմանավորվածություններ), որոնք ուշ թե շուտ պետք է իրագործվեն»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով, այս համատեքստում պետք է դիտարկել նաև վերջին սահմանային կրակոցները, որոնցով Ալիևը և աշխարհաքաղաքական ավելի հզոր կենտրոնները հայ բնակչությանը պատրաստում են նոր զիջումների։

«Ի դեպ, այդ մասին շատ պարզ ասվեց և՛ ՌԴ նախագահի, և՛ եվրակոմիսար Շառլ Միշելի հետ Փաշինյանի հանդիպումների ժամանակ»,-նշել է քաղտեխնոլոգը:

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում սպասվող զարգացումներին, այդ թվում ընդդիմության պահվածքին, իշխանության հետ հնարավոր համագործակցությանն ու թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս