Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News  

Կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։  

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Դավիթ Գասպարյանին ազատել միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։

 

--00—ՄՀ