Տավուշի մարզի Չորաթան գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 22,  24News

․

Տավուշի մարզի Չորաթան գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։ Հրշեջները հրդեհը մարել են օգոստոսի 22-ի ժամը 15:45-ին, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Օգոստոսի 22-ին, ժամը 14:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չորաթան գյուղի «Դղդղան» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհը մարվել է երկու մարտական հաշվարկների ուժերով։

--00--ԱՀ