Ասկերանի Պատարա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

1

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:45-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով, մեկնել է դեպքի վայր: Հաշվի առնելով վտանգավոր իրավիճակը և այս տարածքում անտառի խտությունը հրշեջ փրկարար մասից օգնության է մեկնել ևս 2 մարտական հաշվարկ:

նկար

Հրդեհը դեռ շարունակվում է: Տեղում աշխատում են Ասկերանի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները:

Նախնական տվյալներով՝ այրվել է չոր խոտատարածք և անտառային զանգված:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

նկար

--00—ԼՄ