Ասկերանի շրջանում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Հասարակական

Մայիսի 17-ին ժամը 21:50-ին  Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով հեռվից անտառում կրակ է երևում:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի տարածքում լրիվությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Զ.Ա.-ին պատկանող հողամասում մոտ 3 X 9 մ երկաթյա կոնստրուկցիայով տնակը և ներսի գույքը:

Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

--00--ԿԿ