Հրդեհ է բռնկվել Արցախի Ասկերան քաղաքի հարակից տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

4e18945f-603e-451e-9a0c-8f5b704cc025.jpg

Փետրվարի 27-ին ժամը 12:19-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել՝ Ասկերան քաղաքի «Կյուքունց աղբյուր» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին:

Հրդեհը շիջելու և կրակի տարածումը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել Ասկերանի հրշեջ փրկարարական մասից հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:

Հաշվի առնելով հրդեհի չափը, և դրա արագ տարածման վտանգը, ժամը 12:33-ին Ասկերանի հրշեջ փրկարարական մասից ևս մեկ հաշվարկ ուղարկվել է դեպքի վայր: Հրշեջ փրկարարաները հրդեհը մեկուսացրել են ժամը 14:10-ին, մարել՝ 14:40-ին:

Այրվել է մոտ 5,7 հա չոր խոտատարածք, մոշի թփեր և եղեգի բուսածածկույթ: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

--00—ԶՀ