Լուսադեմին Ասկերանի Խաչմախ գյուղում հրդեհ է բռնկվել. մարմանը մասնակցել են նաև բնակիչները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

հրդեհ

Այսօր լուսադեմին, ժամը 05:05-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:  

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել Ասկերանի ՀՓՄ-ին կից գործող Սարուշենի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Հրեջ փրկարարների հետ մեկտեղ հրդեհաշիջմանը մասնակցել են նաև համայնքի բնակիչները:

Մասնակի այրվել է Խաչմաչ համայնքի բնակիչ Հ. Հ-ին ( 1991թ ծնվ.) պատկանող բնակելի տան ննջասենյակի փայտյա մեկ պատուհանը, մանկական մահճակալը, անկողնային պարագաներն ու առաստաղը:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 --00—ՄՀ