Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես են Սեյրան Օհանյանն ու Ալեն Սիմոնյանը վիճում ԱԺ դահլիճում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

87

Ազգային ժողովում այսօր՝ օգոստոսի 24-ին, քննարկվում է Կառավարության ծրագիրը: Ընդմիջման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են, որ նիստերի դահլիճի դռների մոտ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ինչ-որ հարցի շուրջ վիճաբանում են։

Վեճի ժամանակ ներկա են եղել նաև ՔՊ-ական փոխնախագահները։

Թե ինչ հարցի շուրջ է եղել վիճաբանությունը, հայտնի չէ:

--00—ԼՄ