Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակական

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել «Հերոսների» հրապարակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վրաստանի պատվո նվագախումբը կատարեց Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգները։ 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ուղևորվեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայր։ Վարչապետը առանձնազրույց կանցկացնի Վրաստանի նախագահի հետ։

--00--ԿԿ