Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի հետ հնարավոր է կնքել խաղաղության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի ամսվա ընթացքում կարող են խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրել։ Այս մասին «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախագծի վրա, հուսով եմ, որ այդ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- նշել է նա։

Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կդառնա Հարավային Կովկասում խաղաղության անբաժանելի մասը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ