Քննարկվում է միայն Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով շարունակում են իրենց հանդիպումները: Կողմերը դրական են տրամադրված տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում:

Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի միջով միջանցքի հարց չի քննարկվում։ Քննարկվում է միայն Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը:

Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, կառուցումը, վերականգնումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրի աճի և ընդլայնման համար, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև, այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանը:

--00—ԼՄ