Երևանում վարորդը առանց պատճառի ծեծել է բժշկականի դասախոսին, վնասել նրա մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհիմն, առանց պատճառի վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան: Այդ մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի դոցենտ է և դասախոս, աշխատում է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: