ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարոս Սիմոնյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում հրամանագրում:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնին նշանակվել է Արշակ Ասլանյանը:
--00—ԼՄ