Վահրամ Խաչատրյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից․ վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահրամ Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Վահրամ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից», - նշված է վարչապետի որոշման մեջ։

--00—ԼՄ