Ստուգայցեր՝ Կենտրոն վարչական շրջանի սննդի օբյեկտներում․ 3 խախտում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նշում

Երեկ երեկոյան հակահամաճարակային նորմերի պահպանումը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում:

22 օբյեկտում անցկացված վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:

Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝  աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

--00—ԼՄ