Պուտինը հանձնարարել է Աֆղանստանից հանել ՌԴ քաղաքացիներ, կարող են էվակուացվել նաև ՀՀ քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24 News

Պուտին

ՌԴ պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով Աֆղանստանից դուրս է բերում 380 մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



«Ներկա պահին երեք Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ հումանիտար օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և իրականանում են տարհանվող քաղաքացիների տեղավորումը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Աֆղանստանի մայրաքաղաք է ուղարկվել 108 տոննա հումանիտար օգնություն:



Գերատեսչությունից հավելել են, որ Ռուսաստանի քաղաքացիներից բացի տարհանվում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր օդանավում գտնվում են բժշկա-սանիտարական հաշվարկներ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով:



Նախորդ զանգվածային տարհանումն իրականացվել է օգոստոսին: Այն ժամանակ ռուս զինվորականները հայրենիք էին տեղափոխել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 400 քաղաքացու:



--00—ՄՀ