Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ թալիբները փոխել են թմրանյութերի հետ կապված իրավիճակն Աֆղանստանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

1123958

Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը մեկ տարուց պակաս ժամանակահատվածում նվազել է 95%-ով։ «Թալիբանի» կառավարությունը կարողացավ անել այն, ինչ չկարողացավ անել ԱՄՆ-ն 20 տարվա ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նմանատիպ հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով՝ 2022 թվականի վերջից մինչ օրս Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը նվազել է 95 տոկոսով, ընդ որում, դա վերաբերում է և՛ կակաչի մշակության տարածքների կրճատմանը (233-ից մինչև 11 հազ. հեկտար) և բուն ափիոնի արտադրությանը (6,2 հազարից մինչև 333 տոննա)։ Մեկ տարուց պակաս ժամանակում թալիբները, անկախ նրանից, թե ինչպես էին նրանց հետ վարվում, արեցին այն, ինչ ամերիկացիները չկարողացան անել 20 տարում»,- ասել է Մեդվեդևը։

«Թալիբան» շարժումը հայտնվել է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ՝  ահաբեկչական գործունեության համար։

--00—ՅՄ