Ճապոնիայում կորոնավիրուսի դելտա շտամը կարող էր ինքնաոչնչանալ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24 News

ճապոնիա

Ճապոնիայի կենտրոնական մասի Նիիգատայի համալսարանի հետազոտողները ենթադրություն են հայտնել, թե երկրում նոր կորոնավիրուսի դելտա շտամի տարածումը կարող էր դադարել դրա ինքնաոչնչացման հետեւանքով: Այդ մասին ասված է նոյեմբերի 22-ին Sankei Shimbun թերթում զետեղված նյութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնացի գիտնականների տեսության համաձայն՝ շտամի համագենում կուտակվել են չափազանից շատ մուտացիաներ, որոնք հանգեցրել են nsp14 առանցքային սպիտակուցի աշխատանքի փոփոխության, սպիտակուց, որը պատասխանատու Է վիրուսի կազմության մեջ սխալների ուղղման համար: Այդ պատճառով սպիտակուցը դադարել Է գոծել նորմալ կերպով, ինչն, իր  հերթին, հարուցել Է անկանոնություններ շտամի վերարատադրության գործընթացում եւ, որպես հետեւանք՝ դրա ինքնաոչնչացման: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակումների թվի խոշոր բռնկում Է արձանագրվել հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին, երբ Տոկիոյում տեղի Էին ունենում Օլիմպիական խաղերը: Երկրում կանոնավորապես նորանում Էր ախտահարվածների քանակի օրական աճի հակառեկորդը, սակայն սեպտեմբերին դրությունն զբալիորեն բարելավվել Է: Այժմ Ճապոնիայում համաճարակի Էական անկում Է դիտվում. նոյեմբերի 21-ին, օրինակ՝ արձանագրվել Է ախտահարման ընդամենը 143 նոր դեպք: Դա օգոստոսի վերջի առավելակետային ցուցանիշների շորջ 1 տոկոսն է։

--00—ՄՀ