Թուրքիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ լիրայի ռեկորդային արժեզրկման ֆոնին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

ցույց

Թուրքական ազգային արժույթի փոխարժեքի անկման ֆոնին բողոքի ցույցեր են տեղի ունեցել մի շարք թուրքական քաղաքներում, այս թվում՝ Ստամբուլում և Անկարայում: Այս մասին հայտնում  է ՏԱՍՍ գործակալությունը։

Ցուցարարները, մասնավորապես, կարգախոսներ են հնչեցրել՝ պահանջելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականը: Նրանցից ոմանք պահանջել են իշխանությունից հեռացնել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը: Նշվում է, որ ակցիայի մասնակիցների թվում ուսանողներ են եղել:  

Կարգուկանոնի պահպանման համար ցույցի անցկացման վայրում հերթապահություն են իրականացրել ոստիկանության աշխատակիցները: Հաղորդվել է մի շարք ձերբակալությունների մասին:

Թուրքական լիրան երեքշաբթի փոխարեքի անկման հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել՝ 1 դոլարի դիմաց հասնելով 13.5 լիրայի: Տարեսկզբից թուրքական դրամական միավորն արժեզրկվել է 70 տոկոսով: Հունվարին լիրայի փոխարժեքը հավասար էր 7.3 լիրայի:

 --00—ՄՀ