Թուրքական լիրան նորից գրանցել է արժեզրկման պատմական ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է ազատ անկումը։ Դեկտեմբերի 17-ի առավոտյան արտարժույթի շուկայում գործարքները սկսել են կատարվել 1 դոլար/16․10 լիրա, 1 եվրո/18․20 լիրա, 1 ֆունտ ստերլինգ/21․07 լիրա փոխարժեքով, գրում է ermenihaber.am-ը:

Մինչ Թուրքիայի կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, Թուրքիայի դրամական միավորի նորից արժեզրկման ռեկորդներ է գրանցում։

Արտարժույթի նկատմամբ լիրայի արժեզրկման հետ մեկտեղ նաև բարձրանում է ոսկու գինը։ Շաբաթվա սկզբին 1 գրամ ոսկին գնահատվում էր 795 լիրա, իսկ այսօր՝ ուրբաթ օրը, 1 գրամ ոսկու համար սահմանվել է 924 լիրա արժեքը։

--00—ԼՄ