Փաշինյանն աշխատանքից ազատել է Հրաչյա Թաշչյանին․ նա ըստ լուրերի, եղել է Ադրբեջանի հետ բանակցողը

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակական

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Հրաչյա Թաշչյանին, որն 2020 թվականի հուլիսի 8-ից ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որը 2018-2019 թվականներին մասնակցել է Ադրբեջանի հետ բանակցություններին, սակայն Վանեցյանն անուն չէր նշել։

«ԱՆԻ» կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է եղել: ՀՀ կառավարությունից այդ տեղեկությունը չէին հերքել

Նշենք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն, այդ պաշտոնյան Թաշչյանը չի եղել։

--00--ԿԿ