Հայաստանը խանգարում է Թուրքիային․ Էրդողանը ցանկանում է վերացնել ՀՀ-ն որպես պետություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Թուրքիան Հարավային Կովկասի նկատմամբ նկրտումներ ունի, և Հայաստանը շատ է խանգարում դրանց իրականացմանը։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Պավել Շիպիլինը։

Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին նավթ է պետք, և նա բոլոր նավթային երկրներն իրենն է համարում, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ «Հայաստանը նավթ չունի, բայց նրա հետ չլուծված խնդիրները թույլ չեն տալիս ուղիղ գազամուղներ և նավթամուղներ տանել, այդ պատճառով խանգարում է Թուրքիային։ Ես վստահ եմ, որ Թուրքիան կցանկանա Հայաստանը ոչնչացնել որպես պետություն։ Դա հիմա չի լինի, բայց Թուրքիան առաջիկայում ձգտելու է այն իրականացնել։ Հիմա նրան Ռուսաստանն է խանգարում։ Եվ քանի դեռ Ռուսաստանն ուժեղ է, Հայաստանին ոչինչ չի սպառնում։ Բայց Երևանն այս սպառնալիքի մասին երբեք չպետք է մոռանա, քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանն են հարևանները»,- ընդգծել է Շիպիլինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր