Արագածոտնի մարզում բախվել են Audi-ն ու Mercedes-ը, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

․

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 14:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 73 կմ հատվածում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Մհեր Երեմյանի վարած Audi մակնիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Անդրեյ Քամալյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Քամալյանի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Սուզաննա Ներսիսյանը և Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 52-ամյա Ալլա Քամալյանն ու 17-ամյա Գոհար Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ