Արագածոտնի մարզում Mercedes-ը 10 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Screenshot 2023-03-13 120607

Երեկ՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վահե Մ․-ն իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Սասունիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 10 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։ Այս մասին հայտնում է shamhsyan.com-ը։

Վթարի հետևանքով Վահե Մ․-ն և ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Ծ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ