Ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Mercedes-ներ․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

025ac10d-77df-41b9-8efe-ccaa4c3cee6d.jpg

Այսօր` մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ բնակավայրի կամրջի հարևանությամբ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Գարիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սուրեն Բ.-ի վարած Mercedes GL մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդներից Գարիկ Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես պայմանագրային զինծառայող։

--00—ԶՀ