Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են Nissan Tida-ն ու VAZ 21015-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Screenshot 2023-04-24 164222

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գումրի ավտոճանապարհի 63 կմ-ին, Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում բախվել են NIssan Tida և VAZ 21015 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկները, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ