Mazda-ն բախվել է արգելապատնեշին և հայտնվել դաշտում․ վիրավորների կյանքի համար պայքարում են բժիշկները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

վվգդֆգդ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Մաստարայի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն  ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, և «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վերջիններս վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Թալինի հիվանդանոց, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ