Երևանում ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը և ուղևորը մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

քոա

Օգոստոսի 28-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շրջանցիկ թունելի 2,8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը. 43-ամյա վարորդ Տիգրան Ս.-ն մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաև 62-ամյա ուղևոր Մնացական Գ.-ն:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԻԴ