ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24 News
Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 20-ի դրությամբ կազմել Է 337 միլիոն 864 հազար 173:
Worldometer պորտալի տվյալներով՝ վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը հասել է 5 միլիոն 565 հազար 197 մարդու։
Վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներ է, որտեղ հայտնաբերվել է 68 միլիոն 569 հազար 958 վարակված, մահացածների թիվը երկրում հասել է 857 հազար 768-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 38 միլիոն 218 հազար 773-ի, վարակման հետևանքով մահացածների թիվն այս երկրում կազմել Է 487 հազար 693 մարդ:
Երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ գրանցվել է 23 միլիոն 425 հազար 392 հիվանդացած, նրանցից մահացել Է 622 հազար 125 մարդ:
--00—ՄՀ