ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24 News
Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 31-ի դրությամբ կազմել Է 374 միլիոն 701 հազար 198:
Worldometer պորտալի տվյալների համաձայն՝ վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը հասել է 5 միլիոն 664 հազար 12 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում ԱՄՆ-ն է, որտեղ հայտնաբերվել է 74 միլիոն 333 հազար 001 COVID-19-ով վարակված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 884 հազար 260-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 41 միլիոն 302 հազար 440-ի, իսկ մահացածների թիվն այս երկրում կազմել է 495 հազար 50 մարդ:
Աշխարհում վարակակիրների թվով երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 25 միլիոն 360 հազար 647 հիվանդացած, նրանցից մահացել է 627 հազար 150 մարդ:
--00—ՄՀ