Եկել եմ, որ նորից հայտարարեմ՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, դրա համար կան հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

«Ես եկել եմ, որ նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային դեռևս հնարավորություններ կան»,- այս մասին բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իմ ասածը մեսիջ է նաև միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները կործանարար պատերազմից հետո նույնիսկ խոսում էին հիմնարար սկզբմունքների մասին»,- հավելեց երրորդ նախագահը։

Այն դիտարկմանը, որ վաղուց արդեն համանախգահները չեն խոսել, Սերժ Սարգսյանը նշեց, որ շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա:

«Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին»,- հավելեց նա:

--00--ԱՀ