26-ամյա քաղաքացու տունը խուզարկել են և մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին Կենրոնականի քրեական հետախույզների հետ: Փետրվարի 8-ի ցերեկը Նորքի 7-րդ փողոցի տներից մեկում կատարած զննության ժամանակ 26-ամյա տանտերը իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 9 գրամից ավելի: Ներկայացրեց նաև այրված մնացորդներով կաթուցիչներ և հեղուկ զանգվածով ներարկիչ:

Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ