«Շուշիի հռչակագիրը» ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

վարուժան

«Շուշիի հռչակագիրը» իրավաբանորեն ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը, իսկ կապիտուլիացիոն կուսակցության ներկայացուցիչները ԱԺ-ում տապալեցին դրա դեմ բանաձևի ընդունումը։ Նման գնահատմամբ է հանդես եկել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ինչպես որ սպասելի էր, «Շուշիի հռչակագիրը» իրավաբանորեն ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը և Արցախի վերջնական նվաճումը։ Ստացվում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող ու Կիլիկիայի թագավորության զինանշանով շապիկ հագնող կապիտուլիանտների խմբավորումը հերթական անգամ պաշտպանում է մեր թշնամիների շահերը։ Հայաստանի թուրքական օկուպացիան շարունակվում է»,- գրել է Վ.Գեղամյանը։

--00—ԼՄ