Մկրտչյանն ու Հունաստանի ՆԳՆ-ն քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Որիդիսի հետ:

Կողմերը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Հույն պաշտոնյան նշել է, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հունաստանի ներքին գործերի նախարարության կառուցվածքն ու գործունեությունը:

Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր է ձեռնարկել, և բարեկամ երկրների աջակցությունն ու փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստի Հայաստանում արդյունավետ կառավարման կայացմանը։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել այս ուղղությամբ հայ-հունական համագործակցության կոնկրետ քայլեր նախաձեռնել։

--00--ՍԳ