Հայաստանից դեպի Ռուսաստան և Ուկրաինա նախատեսված թռիչքները չեղարկվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինայի հակամարտության իրավիճակով պայմանավորված՝ Երևանից դեպի Ռուսաստան և Ուկրաինա փետրվարի 24-ին նախատեսված թռիչքները չեղարկվել են:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ փետրվարի 24-ին նախատեսված թռիչքները՝ դեպի Կրասնոդար, Կիև և Սոչի չեղարկվել են:

Երկու տարբեր ավիաընկերություններ թռիչքներ էին նախատեսել Կրասնոդար, մեկ թռիչք նախատեսված էր դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև և մեկ թռիչք՝ դեպի Սոչի:

--00--ՍԳ