Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է․ այն տևել է 3 ժամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

․

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է։ Այս մասին հայտնել է Բելառուսում Ռուսաստանի դաշնության դեսպանատունը։

Բանակցությունները մոտ 3 ժամ են տևել։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Հիշեցնենք՝ Բելառուսում՝ Բելովեժյան պուրակում, ընթանում էր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը:

--00--ԱՀ